Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսը կոչ է արել Եվրամիությանը անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ռուսաստանյան հեռուստաալիքները, որոնք նա քարոզչական է համարում, եվրոպական լսարանին անհասանելի դարձնելու համար: Այս մասին Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ ասել է նախարարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նախ մենք պետք է վերացնենք մեր թույլ տեղերը` արգելափակենք Ռուսաստանի քարոզչական հեռուստաալիքները, որոնք հեռարձակվում են Եվրամիության անդամ որոշ երկրներում», - ասել է նա:
Նա նաեւ ԵՄ անդամներին կոչ է աևել աջակցել ռուսաստանյան ընդդիմությանը, քանի որ Ռուսաստանում, նրա խոսքով, մարդու իրավունքներն անընդհատ խախտվում են: «Եվրամիությունը պետք է համաեվրոպական մակարդակում պայմանավորվի այսպես կոչված «Մագնիտսկու ցուցակի» կիրառման մասին», - ասել է նախարարը:





























