Հարավկորեական Կիմփհո օդանավակայանում իրար են բախվել երկու ինքնաթիռներ, հաղորդում է «Ռենհապ» գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել տեղատարափ անձրեւի ժամանակ։ Air Korean ավիաընկերության օդանավը պոչային հատվածով հարվածել է Asiana Airlines–ի ինքնաթիռի թեւին, որը բերել է ինքնաթիռների վնասման։ Օդանավակայանում մի քանի չվերթներ հետաձգվել են։
Միջադեպի պահին ինքնաթիռների սրահներում ուղեւորներ չեն եղել։





























