ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր եւ կնոջ հարաբերությունները երբեք այսքան լավ չեն եղել, ինչպես հիմա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Մենք երբեք այսքան համերաշխ չենք եղել, որքան հիմա։ Եվ երբեք այսքան բարձր հարցման արդյունքներ չենք ունեցել, ինչպես հիմա։ Նույնիսկ ըստ «Գելափի»»,–ասել է Թրամփը երեքշաբթի Հարավային Կարոլինա նահանգում իր կողմնակիցների հետ հանդիպմանը։
Թրամփը քննադատել է այն լրատվամիջոցներին, որոնք կնոջ երիկամների վիրահատության առնչությամբ գրում էին, թե իբր նա դեմքն է ձգել կամ լքել է իրեն եւ հեռացել Նյու Յորք կամ Վիրջինիա։
Իր ելույթում Թրամփը շեշտել է Մելանյայի ճաշակն ու խելքը։





























