Հոնկոնգի կենտրոնում գտնվող զբոսայգիներից մեկում կրակոցների հետևանքով չորս մարդ է տուժել, կասկածյալը ձերբակալվել է, հաղորդում է South China Morning Post-ը` վկայակոչելով ոստիկանությունը: Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15: 00-ին քաղաքային զբոսայգիներից մեկում:
«Վկաներից մեկը ոստիկանությանը հայտնել է, որ կրակոցի ձայներ է լսել եւ երկու վիրավորի է գտել զբոսայգում»,- մեջբերում է պարբերականը ոստիկանության ներկայացուցչի խոսքերը: Ավելի ուշ իրավապահ աշխատակիցներին հաջողվել էր ձերբակալել կասկածյալին առեւտրի կենտրոններից մեկում:
Նախնական տվյալներով՝ երկու անձ՝ մի կին եւ մի տղամարդ, հոսպիտալացվել են գլխի հատվածում ստացված վնասվածքներով: Մյուս երկու տուժածի առողջական վիճարկի մասին տեղեկություններ չեն հաղորդվում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:





























