ԱՄՆ-ի Գերագույն դատարանն աջակցել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ մի շարք, հիմնականում մուսուլմանական երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ սահմանափակելու մասին կարգադրությանը:

Դատարանը մերժել է պահանջն այն մասին, որ ճանապարհորդության արգելքը մուսուլմանների նկատմամբ խտրականության դրսեւորում է, նախագահի լիազորությունների չարաշահում է: Դատարանը որոշել է, որ դիմողները չեն կարողացել ապացուցել, որ արգելքը խախտում է ԱՄՆ-ի ներգաղթի օրենքները կամ Սահմանադրության առաջին փոփոխությունը:

Ավելի վաղ դատարանները արգելքը հակասահմանադրական էին ճանաչել: Այն նաեւ քննադատության էր արժանացել փախստականների խմբերի եւ իրավապաշտպանների կողմից:

Արգելքը վերաբերում է Իրանի, Լիբիայի, Հյուսիսային Կորեայի, Սոմալիի, Սիրիայի, Վենեսուելայի եւ Եմենի քաղաքացիներին: