Harley-Davidson ընկերության աշխատակիցները եւ մոտոցիկլների գնորդներն արդեն «շատ զայրացած» են, քանի որ ընկերությունը պատրաստվում է ԱՄՆ-ից արտադրությունն այլ երկրներ տեղափոխել: Այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՌԲԿ-ն:

«Եթե նրանք տեղափոխվեն, կտեսնեք, որ դա վերջի սկիզբը կլինի» — ընդգծել է նա: Նախագահը զգուշացրել է, որ արտադրության տեղափոխման դեպքում ընկերությանը «հարկախեղդ կանեն ինչպես երբեք»:

«Ոչ մի հանգամանքի դեպքում Harley-Davidson-ը չի կարող այլ երկրում արտադրվել» — գրել է նախագահը՝ նշելով, որ արտերկրում հավաքված մոտոցիկլների համար բարձր մաքսատուրքեր կվճարեն:

WSJ-ի տվյալներով, Harley-Davidson-ը գործարաններ ունի Բրազիլիայում, Հնդկաստանում եւ Ավստրալիայում: