Մեծ Բրիտանիայում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին մտադիր են շիկակարմիր մազերով փոքրիկ ձեռքերով տակդիր հագած դժգոհ երեխայի տեսքով հսկայական փուչիկով դիմավորել: Լոնդոնում Թրամփի հակառակորդները մտադիր են նախագահի այցի օրը 6 մետրանոց փուչիկն օդ բարձրացնել:

Reuters-ի փոխանցմամբ, այցի ընթացքում Թրամփը կհանդիպի Եղիսաբեթ Թագուհու եւ վարչապետ Թերեզա Մեյի հետ:

Մեծ Բրիտանիան Միացյալ Նահանգների հետ իր սերտ կապերը, որը Լոնդոնը հատուկ հարաբերություններ է անվանում, իր արտաքին քաղաքականության հիմքն է համարում, քանի որ նա պատրաստվում է լքել Եվրամիությունը:

Սակայն որոշ բրիտանացիներ Թրամփին կոպիտ եւ անկայուն են համարում: Մեծ Բրիտանիայի պաշտոնյաները նույնպես անհանգստացած էին Թրամփի որոշ հայտարարություններից, մասնավորապես` մի քանի մուսուլմանական երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելելու մասին: