Կալիֆորնիայի Հարավային շրջանի Դաշնային դատարանը որոշել է, որ ԱՄՆ կառավարությունն իրավունք չունի ապօրինի ներգաղթյալների երեխաներին բաժանել ծնողներց: Այս մասին հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով CNN-ը:
Ըստ որոշման՝ ԱՄՆ միգրացիոն ծառայության աշխատակիցները պետք է դադարեցնեն ԱՄՆ-ի սահմանին միգրանտ երեխաների բաժանումն իրենց ընտանիքներից:
Ինչպես նշվում է, միգրացիոն ծառայությունը նաեւ պարտավոր է վերադարձնել ԱՄՆ-ում ձերբակալված բոլոր երեխաներին իրենց ծնողներին:



























