Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Խուդաթյանը: Որոշումն այսօր՝ հունիսի 27-ին, ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Դավիթ Խուդաթյանը նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Դավիթ Խուդաթյանը 27 տարեկան է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ:
Նշենք, որ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն օրերս հրաժարականի դիմում է ներկայացրել:





























