Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ավետիք Քերոբյանին նշանակել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ e-gov.am կայքից:

«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով. Ավետիք Քերոբյանին նշանակել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:

Նշենք, որ այս պաշտոնը մինչ այդ զբաղեցնում էր պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյանը: Ավետիք Քերոբյանն էլ նրա օգնականն էր: