Գերմանիայի Կարլսրուե քաղաքի (Բադեն-Վյուրտեմբերգ) հարեւանությամբ տուրիստական ավտոբուսի մասնակցությամբ ավտովթարի հետեւանքով ավելի քան 30 մարդ է տուժել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Merkur պարբերականը:
Ոստիկանության տվյալներով՝ Բավարիայից կենսաթոշակառուների տեղափոխող տուրիստական ավտոբուսը չորեքշաբթի առավոտյան բախվել է աղբատար ավտոմեքենային: Միջադեպի հետեւանքով մի կին է զոհվել, եւս երկու մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ավտովթարի պատճառները հայտնի չեն: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:




























