«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր՝ հունվարի 26-ին իրականացվել է 11,7 մլն դոլար առուվաճառք՝ 361,96 դրամ միջին փոխարժեքով։ Փակման գինը կազմել է 362 դրամ:

Դրամն արժեւորվում է երրորդ օրը շարունակ։ Հնարավոր է՝ փոխարժեքի ներկայիս մակարդակը գտնվում է փոխարժեքային սպիրալի ստորին հատվածում։ Այդ տրամաբանության շրջանակներում՝ դրամը վաղվանից աստիճանաբար կարժեզրկվի։

Երեւանի փոխանակման կետերում այս պահին դոլարը գնվում է 360-ով կամ 361-ով, վաճառվում՝ 363-365-ով։