Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը գտնում է, որ տրանսատլանտյան հարաբերություններում լարվածության պատճառով ԵՄ-ն պետք է պատրաստ լինի անբարենպաստ սցենարներին՝ առանց կարգավորման հույսը կորցնելու, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կարեւոր է հաշվի առնել Կանադայում G7-ի գագաթնաժողովի արդյունքներով ձեւավորված աշխարհաքաղաքական համատեքստը: Չնայած Արեւմուտքի միասնության պահպանմանն ուղղված մեր համառ ջանքերին՝ տրանսատլանտյան հարաբերությունները հսկայական ճնշման տակ են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության պատճառով: Ցավոք, տարաձայնությունները դուրս են գալիս առեւտրի շրջանակներից: Ես կկիսվեմ ձեզ հետ տեղի ունեցողի վերաբերյալ իմ քաղաքական գնահատականով»,- հայտնել է Տուսկը հունիսի 28-29-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված նամակում: