Գերմանական Rheinmetall ռազմական կոնցեռնը մտադիր է Ադրբեջանի հետ գործարք կնքել։ Հունիսի կեսերին գերմանական ընկերության ներկայացուցիչ Ջոն Թեյլորը եւ Ադրբեջանի այն ժամանակվա ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը (նա մահացել է մի քանի օր առաջ) ստորագրել են «երկկողմ համագործակցության ապագայի մասին» հռչակագիր, հայտնում է DW–ն։ Այս փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել Փարիզի մոտակայքում կայացած Eurosatory ռազմական արդյունաբերության ցուցահանդեսի ժամանակ։

Հունիսի 27-ին Rheinmetall–ը հայտնել է, որ մտադրությունների մասին հռչակագրում երկու կողմերը պայմանավորվել են ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները։ Գերմանական կոնցեռնի փոխանցմամբ՝ Rheinmetall-ը այնպիսի ծառայություններ կմատուցի, որոնք Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության կողմից էմբարգոյի տակ չեն հայտնվում։