Թուրքիան Եվրամիության խորհրդի հայտարարության հետ կապված ԵՄ-ին կեղծավորության եւ հակասականության մեջ է մեղադրել հաղորդում է Reuters-ը:

Հայտարարության մեջ նշվում էր, որ Թուրքիան ավելի է հեռանում  եվրոպական արժեքներից եւ ԵՄ-ում Անկարայի անդամակցության մասին բանակցությունները փակուղի են մտել: Եվրամիության խորհուրդը հայտարարել է, որ Բրյուսելն այլեւս չի կարող նոր «գլուխներ» բացել անդամակցության վերաբերյալ բանակցություններում կամ արդիականացնել ԵՄ-Թուրքիա մաքսային միությունը տարբեր ոլորտներում եվրոպական չափանիշներին համապատասխանելու Անկարայի անկարողության պատճառով:

Անկարան ի պատասխան նշել է, որ ԵՄ-ում անդամակցությունը ռազմավարական նպատակ է մնում՝ չնայած կապերի նշանակալի վատթարացմանը:

Թուրքիայի ԱԳՆ-ն ԵՄ-ի խորհրդի պնդումներն անազնիվ, անարդար եւ կեղծավոր  է անվանել: Թուրքիայի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ ԵՄ-ն չի կատարել ՝ Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը դյուրացնելու եւ սիրիացի փասխստականներին օգնելու համար երկրին ֆիանասական օգնություն հյատկացնելու մասին խոստումը: