Օլեգ Դերիպասկայի UC Rusal-ը հաղթել է «Նորնիկելի» մյուս բաժնետերերի՝ Վլադիմիր Պոտանինի Whiteleave-ի եւ Ռոման Աբրամովիչի Crispian-ի դեմ դատում, հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում անելով Bloomberg-ին: Գործակալության տվյալներով, դատավորը հայտարարել է, որ Աբրամովիչը չի կարող  վաճառել իր փաթեթը (4 տոկոս), քանի որ «Նորնիկելի» բաժնետերերի օֆերտան անվավեր է:

UC Rusal-ը ողջունում է Լոնդոնի դատարանի այսօրվա որոշումը, այն ամբողջությամբ հաստատում  է ընկերության դիրքորոշման հիմնավորվածությունը, ասել է Դերիպասկայի ընկերության ներկայացուցիչը: Պոտանինի եւ Աբրամովիչի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել դատարանի որոշումը:

Փետրվարին Bonico Holding Co. Ltd ընկերությունը, որի շահառուն Պոտանինն է, Աբրամովիչի Crispian-ին 1.5 մլրդ դոլարով այդ 4 տոկոս բաժնետոմսերի գնման մասին առաջարկություն է ուղարկել, իսկ Crispian-ն իր հեթրին «Ինտեռռոսին» եւ «Նորնիկելի» մյուս բաժնետիրոջը՝ UC Rusal-ին է առաջարկությամբ դիմել:

Դերիպասկայի ընկերությունը «Նորնիկելի» 1.9 տոկոսը գնելու մասին առաջարկությունն ընդունել է, սակայն գործարքում դավադրության նշաններ է նկատել:

 Rusal-ը արժեթղթերի համար նշված գինը բարձր (իր փաթեթի համար նա պետք է մոտ 700 մլն դոլար վճարեր), իսկ գործարքը հարկադրական է անվանել.UC Rusal-ի կարծիքով, իր փաթեթը Պոտանինին վաճառելու դեպքում ընկերության հիմնական բաժնետերերի միջեւ հավասարակշռությունը կխախտվի: