Հունիսի 27-ին՝ ժամը 19:13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի 47 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:





























