Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը հույս ունի, որ արքայազն Ուիլյամի հաջորդ այցի ժամանակ Պաղեստինը լիովին անկախ պետություն կդառնա:

Ինչպես հաղորդում է AP-ն, արքայազն Ուիլյամը այցելում է Մերձավոր Արեւելք: Իսրայել կատարած այցից հետո նա ժամանել է Ռամալու, որտեղ հանդիպում է ունեցել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ:

Նախօրեին Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը բրիտանական արքայազնին խնդրել էր Աբասին  «խաղաղության ուղերձ» փոխանցել:

Աբբասն արքայազնի հետ հանդիպման ժամանակ հաստատել է «երկու պետությունների լուծման վրա հիմնված կայուն խաղաղության հասնելու հանձնառությունը, որտեղ Պաղեստին պետությունը ապրում է կողք կողքի Իսրայել պետության հետ՝ միաժամանակ վերահսկելով խաղաղությունը եւ անվտանգությունը»: