ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը ցանկացողներին կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ աշխատանքային քննարկման է հրավիրում: Մանե Թանդիլյանն այս մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ:

Գրառման համաձայն՝ քննարկումը տեղի կունենա վաղը 19։00-ին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում:

Նշենք, որ հունիսի 21-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Դրա համաձայն՝ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգով քաղաքացիները վճարեն 2.5, պետությունը՝ 7.5 տոկոս: Կառավարությունը, սակայն, նշում է, որ սա ժամանակավոր լուծում է՝ մինչեւ նոր քննարկումներն ու շահագրգիռ բոլոր կողմերի համար ընդունելի համաձայնության ձեռքբերումը: