ԱՄՆ-ն կարծում է, որ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները պետք է պահպանվեն: Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, հաղորդում է ՌԲԿ-ն:

Բոլթոնն ասել է, որ թեման ավելի վաղ բարձրացվել էր Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի հետ հանդիպման ժամանակ, որտեղ ԱՄՆ նախագահի խորհրդականն ասել էր, որ հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշումը մնում է նույնը, եւ որ Վաշինգթոնը սահմանափակումների պահպանման կողմնակից է:

Հունիսի 27-ին Կոմտեն դեմ էր արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ավտոմատ երկարացմանը, քանի որ սահմանափակումները պետք է լինեն «միջոց, այլ ոչ թե նպատակ»: Նա նշել էր, որ Եվրամիությունը պետք է շատ զգույշ լինի այս հարցում: