Հրազդանում ավտովթար է տեղի ունեցել: Հունիսի 27-ին ժամը 21:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2105» մակնիշի (վարորդը՝ Գ. Բ., 1997 թ.), «Mitsubishi Grandis» մակնիշի (վարորդը՝ Ա. Չ., 1997 թ.) եւ «LADA 21015» մակնիշի (վարորդը՝ Գ. Խ., 1953 թ.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը (Վ.Ա., 1997 թ.) քաղաքացիների ուժերով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան ուղղել են, հոսանքազրկել եւ փակել գազի բալոնի փականը:





























