BBC-ի ադրբեջանական ծառայությունն առաջիկա շաբաթների ընթացքում դադարեցնելու է իր ռադիոհեռարձակումը:
Ռադիոհեռարձակման դադարեցումից հետո ադրբեջանական ծառայությունը լիովին անցնելու է ինտերնետային հեռարձակման:
Կրճատումներ իրականացվելու են նաեւ BBC-ի այլ ծառայություններում, ընդհանուր առմամբ, կրճատման տակ են հայտնվել 291 մարդ: Նախօրեին կորպորացիան հայտարարել է 5 լեզվային ծառայությունների դադարեցման մասին: Դադարեցվելու են նաեւ ուկրաիներեն, թուրքերեն, վիետնամերեն եւ չինարեն հեռարձակումները:
2006-ից BBC-ն դադարեցրել է հեռարձակումը բուլղարերեն, խորվաթերեն, չեխերեն, հունարեն, հունգարերեն, ղազախերեն, լեհերեն, սլովակերեն, սլովեներեն եւ թայ լեզվով: Կորպորացիան նաեւ մտադիր է կրճատել իր 650 աշխատողների:





























