Հուլիսի 8-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց թանգարանի մուտքն ազատ է լինելու ժամը 10։00-ից 18։00-ն: Այս մասին հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը հրավիրում է միասին նշելու Վարդավառի տոնը:
Այցելուները հնարավորություն կունենան արգելոց-թանգարանի մուտքի մոտ մասնակցելու միմյանց վրա ջուր ցողելու տոնի ավանդական արարողությանը։





























