ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել՝ Արագածոտնի, Արմավիրի եւ Կոտայքի փոխմարզպետներ նշանակելու մասին:

Ըստ այդմ՝ Արագածոտնի փոխմարզպետ է նշանակվել Գառնիկ Աթանեսյանը:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Կարեն Գրիգորյանը նշանակվել է Արմավիրի փոխմարզպետ:

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կոտայքի մարզպետի տեղակալ է նշանակվել Վասակ Վարդանյանը: