Օգոստոսի 31-ին հրապարակված հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի քաղաքական ուժերի հետ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ընթացող քաղաքական խորհրդակցություններին մասնակցում են հրավիրված 64 կուսակցություններից 52-ը: Այս մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը: Նա նաեւ նշել է, որ հավաքի ընթացքում բուռն քննարկումներ են ընթացել: Բոլոր առաջարկները, ըստ Ֆարմանյանի, արձանագրվել են եւ համադրվելու են: Քննարկմանը մասնակցում է նաեւ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդուարդ Նալբանդյանը:
Նշենք, որ հավաքին չեն մասնակցում ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունն ու Հայ Ազգային Կոնգրեսին մաս կազմող կուսակցությունները:




























