Արցախում մեկնարկել է 2018 թվականի ամառային զորակոչը: ԱՀ Մարտունու շրջանի տարբեր բնակավայրերից նորակոչիկները հավաքվել էին քաղաքի մշակույթի ու երիտասարդության կենտրոնի շենքում, որտեղ նրանց ողջունել ու բարի ծառայություն են մաղթել վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Էդուարդ Բարսեղյանն ու շրջանի զինկոմ, մայոր Գագիկ Հակոբջանյանը: Նորակոչիկների համար նաեւ համերգային ծրագիր էր պատրաստվել:
«Ծափով-ծիծաղով մեր էրեխեքին ճանապարհում ենք բանակ: Շատ բարձր է մեր տրամադրությունը, թեեւ մշտապես պատերազմի վտանգի առաջ ենք կանգնած: Մենք էլ, մեր էրեխեքն էլ ծնված օրից զինվորներ ենք: Արցախում այլ ձեւ չի լինում, ամեն մեկս զինվոր ենք ծնվում, որովհետեւ թշնամին մեզանից կիլոմետրերի վրա է գտնվում»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեցին նորակոչիկների հարազատները՝ հավելելով, որ հակառակորդի կրակոցներից չեն վախենում. «Միայն մաղթում ենք, որ մեր էրեխեքը անվտանգ գնան ու վերադառնան իրենց օջախներ»:
Նորակոչիկներն էլ կատակում էին. «Մեր երկրորդ տունն ենք գնում: Ի՞նչ տարբերություն, մեկ է՝ բոլորի ընտանիքներում էլ տղամարդկանց մեծ մասը ծառայում են հայրենիքին: Մենք էլ ենք գնում նրանց միանալու»:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)





























