Դեթրոյթում 65-ամյա կինը մի քանի ամիս շարունակ տանն ապրել է դստեր դիակի հետ, հաղորդում է USA.one-ը:

Հուլիսի 1-ին կինը գնացել է Դեթրոյթի ոստիկանություն եւ հայտնել, որ իր դուստրը մահացել է: Սպա Դեն Դոնակովսկու խոսքով՝ իրավապահները նշված հասցեում հայտնաբերել են տարեց կնոջ 47-ամյա դստեր դին:

Առայժմ որեւէ մեղադրանք չի առաջադրվել, քանի որ դատաբժշկական փորձաքննությունը դեռ պետք է պարզի կնոջ մահվան պատճառը:

Նախնական տեղեկություններով՝ մարմինը մի քանի ամիս շարունակ տանն է գտնվել: Մայրն ասել է, որ «չէր կարողանում բաժանվել աղջկանից նրա մահից հետո»: