ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով փոխմարզպետներ են նշանակվել:

Մասնավորապես, Անահիտ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ։ 

Մեկ այլ որոշմամբ՝ Նանե Ասատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետի տեղակալ։

Եվս մեկ որոշմամբ Լարիսա Մադոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը որոշումներով Արագածոտնի փոխմարզպետ էր նշանակվել Գառնիկ Աթանեսյանը, Արմավիրի փոխմարզպետ էր նշանակվել Կարեն Գրիգորյանը եւ Կոտայքի փոխմարզպետ էր նշանակվել Վասակ Վարդանյանը:

Նիկոլ Փաշինյանը փոխմարզպետներ է նշանակել