ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայկակ Արշամյանը նշանակվել է վարչապետի խորհրդական:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Հայկակ Արշամյանին նշանակել վարչապետի խորհրդական»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Հայկակ Արշամյանը եղել է Երեւանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող, ապա «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի անդամ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի փորձագետ է, եղել է «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պատմական գիտությունների թեկնածու է:





























