Հայաստանի Կենտրոնական հանձնաժողովը սեպտեմբերի 17-ին կայացած արտահերթ նիստի ընթացքում որոշում է կայացրել պատգամավորական մանդատներից զրկել Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին եւ Սասուն Միքայելյանին:
ԿԸՀ-ն նաեւ որոշում է կայացրել Երեւանի թիվ 8 ընտրատարածում (որտեղից պատգամավոր էր ընտրվել Հակոբյանը) եւ Կոտայքի մարզի թիվ 25 ընտրատարածքում (Սասուն Միքայելյանի ընտրատարածքը) ս.թ. դեկտեմբերի 6-ին նոր ընտրություններ նշանակել:
Մյասնիկ Մալխասյանին ԱԺ-ում կփոխարինի ՀՀԿ համամասնական ցուցակի հաջորդ համարը՝ Հովհաննես Սահակյանը:
Ի դեպ, այս որոշման կողմ են քվեարկել հանձնաժողովի 8 անդամներից 7-ը, այդ թվում իրեն ընդդիմադիր համարող դաշնակցության ներկայացուցիչը: Դեմ է քվեարկել միայն Զոյա Թադեւոսյանը:




























