Իսպանիայի գավաթի խաղարկության Սեւիլիա - Ռեալ խաղում գրանցված դրվագը դարձյալ ստիպում է պնդել, որ ֆուտբոլում անհրաժեշտ է գոլը ֆիքսող էլեկտրոնային համակարգ, որն անկախ կլինի մարդկային գործոնից: Կիսաեզրափակիչի առաջին խաղում Լուիշ Ֆաբիանոյի հարվածից հետո Ռաուլ Ալբիոլը երկու ոտքով դարպասի գծի վրայից դուրս հանեց գնդակը: Գոլ չգրանցվեց: Կրկնապատկերից կարելի է ենթադրել, որ գոլ չէր եղել, սակայն դրվագը դեռ երկար կքննարկվի: Ռեալը հաղթեց 1:0 հաշվով: