Եվրոպական մակրոտնտեսական աջակցության առաջին տրանշի իրականացման կամ դրա չեղարկման մասին որոշում չի կայացվել: Այս մասին  Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպի եւ մոլդովաակն խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, փոխանցում է KP.md-ն:

Ըստ եվրոպացի պաշտոնյայի՝ իրավիճակն այժմ շատ թեժ է եւ անհասկանալի՝ նման որոշումներ կայացնելու համար, սակայն այն պետք է հանգիստ ուսումնասիրվի, քանի որ կան հարցեր կան՝ հաշվի առնելով Քիշնեւում ընտրությունների արդյունքները չճանաչելու հետեւանքով ստեղծված իրավիճակի համատեքստը:

Վարչապետը եվրահանձնակատարին տեղեկացրել է աշխատանքային խմբի ստեղծման մասին, որը ներառում է կառավարության եւ խորհրդարանի ներկայացուցիչներին: Այն կքննարկի ընտրական օրենսդրությունը եւ վշտկի բացթողումները, որոնք հանգեցրել են ստեղծված իրավիճակին: Խումբը կուսումնասիրի այլ եվրոպական երկրների փորձը եւ փորձագիտական աջակցություն կստանա Եվրոպայի Խորհրդից: Վարչապետ Պավել Ֆիլիպը հավաստիացրել է, որ ԵՄ-ն պարբերաբար կտեղեկացվի այն որոշումների մասին, որոնք կքննարկվեն աշխատանքային խմբի շրջանակներում:

Նշենք, որ Եվրամիությունը հետաձգել է Մոլդովային մակրոտնտեսական աջակցության առաջին տրանշի տրամադրումը 100 մլն եվրոյի չափով՝ Քիշնեւում ընտրությունների արդյունքների չեղյալ հայտարարվելու պատճառով: