Հայաստանում փողոցային առեւտուրը պետք է վերացվի: Նման կարծիքը հուլիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
Նա հիշեցրեց, որ փողոցում թույլատրվում է վաճառել միայն պաղպաղակ՝ համապատասխան վկայագրի առկայության դեպքում, հուշանվերներ, թերթեր եւ ծխախոտ, իսկ սեզոնին` ձմերուկ:
«Ես հասկանում եմ, որ փողոցում կանաչի վաճառող տարեց կանանց տուգանել պետք չէ: Ոստիկանությունն ինքն է հայտարարում, որ չի կարող տուգանել անհատ փողոցային վաճառողներին, քանի որ նրանք իրավաբանական անձինք չեն, սակայն, այնուամենայնիվ, այս խնդիրը պետք է արմատապես լուծվի, եւ դրանով պետք է զբաղվի ինչպես ոստիկանությունը, այնպես էլ քաղաքային իշխանությունները»,- ասաց Արմեն Պողոսյանը:
Նա կոչ արեց քաղաքացիներին հատկապես ձեռնպահ մնալ փողոցում վաճառվող բուսական յուղով պատրաստված սննունդ գնելուց: «Բուսական յուղը, ինչպես նաեւ աղը, արեւի ճառագայթների տակ սկսում են առողջության համար վնասակար նյութեր արտադրել»,- ասաց Արմեն Պողոսյանը:
Փողոցային առեւտուրը Հայաստանում պետք է վերացվի

Հասանելի է
русский


























