Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից առաջ հյուսիսատլանտյան դաշինքում լարվածության մթնոլորտ է տիրում: Այս մասին Bloomberg-ում գրել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը, հաղորդում է «Գազետան»:
Ստավրիդիսը պատմում է, որ 2009-2013 թվականներին ՆԱՏՕ-ում իր աշխատանքի ընթացքում տարաձայնություններ ու հակասություններ կային Լիբիայի եւ Աֆղանստանի հարցերում, ինչպես նաեւ անվերջալաի վեճեր ԱՄՆ-ի եւ այլ դաշնակիցների միջեւ պարտականությունների արդարացի բաշխման մասին:
Սակայն այժմ, ըստ նրա, առկա է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ակնհայտ հակակրանքը Դաշինքի եւ մասնավորապես նրա մի քանի առաջնորդների հանդեպ:
Օրինակ Թրամփի բացահայտ հակակրանքը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի եւ Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոյի հանդեպ:
Հոդվածի հեղինակը նշում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի առավել կարեւոր ազգային առաջնորդների միջեւ նման անձնական թշնամանքը տեղի է ունենում հատկապես վտանգավոր ժամանակներում, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «հիբրիդային պատերազմի» մեթոդներով քաղաքականությունը ճնշում է ՆԱՏՕ-ին:





























