Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 6-ին, ժամը 05:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ Կարբի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Երեւան ավտոճանապարհի 7-ին կմ-ին բախվել են «Volkswagen Golf» (վարորդը` Վ. Ա., ծնված 1984թ.) եւ «VAZ 2106» մակնիշերի (վարորդը` Տ. Թ., ծնված 1997թ.) ավտոմեքենաները: Բախման հետեւանքով վարորդները ստացել են մարմնական վնասվածքներ:
Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ: Բժիշկները Վ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Տ. Թ.-ինը՝ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնի փականները:





























