Վարչապետի աշխատակազմն օգտագործելու է հայկական արտադրության գրիչներ, որոնք «էկո» վերամշակված թղթից են պատրաստված: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Վարչապետի աշխատակազմն անցնում է «էկո» վերամշակված թղթե գրիչների օգտագործմանը, որոնք նույնպես արտադրվում են Հայաստանում», գրել է Աղաջանյանը՝ օգտագործելով «խթանենք հայկական արտադրանքը» հեշթեգը:

Նա նաեւ գրառման հետ լուսանկար է հրապարակել:

Ավելի վաղ կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ նախարարների առջեւ արդեն դրված են հայկական արտադրության համակարգիչներ, նույնը լինելու է նաեւ Ազգային ժողովում: