Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 5-ին՝ ժամը 11.15-ին, կամավոր Երեւան քաղաքի վարչություն է ներկայացել 65-ամյա Մանիկ Մ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հունիսի 15-ից հետախուզվում էր Կենտրոնական բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի (Գողությունը) եւ 333-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետի (Սուտ մատնությունը) մեղադրանքներով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Մանիկ Մ.-ն նախապատրաստված նյութերի հետ միասին ներկայացվել է Կենտրոնական բաժին: