ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Արտակ Թադեւոսյանը նշանակվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Հրամանագրում, մասնավորապես, գրված է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 18-ի ԲԴԽ-17-Ո-36 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադեւոսյանին նշանակել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,-ասված է հրամանագրում:





























