ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ է նշանակվել Հովսեփ Բեդեւյանը:

Հրամանագրում, մասնավորապես, նշված է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 2-ի ԲԴԽ-21-Ո-43 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Հովսեփ Բեդեւյանին նշանակել վերաքննիչ վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,-ասված է հրամանագրում: