ՀՀ նախագահը Աղասի Դարբինյանին Վարչական դատարանի նախագահ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 25-ի ԲԴԽ-19-Ո-41 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Աղասի Դարբինյանին նշանակել վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,-ասված է հրամանագրում: