Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը  կոչ է արել համաշխարհային կառավարություններին կատարել իրենց պարտավորությունները կլիմայի փոփոխության կանխարգելման ուղղությամբ՝ նախազգուշացնելով, որ շարունակվող անկայուն զարգացումը եւ անզուսպ շահագործումը սպառնում են Երկիրը «խճի, անապատների եւ թափոնների» հսկայական կույտի վերածել, փոխանցում է AP-ն:

Պոնտիֆիկը կառավարություններին հորդորել է կատարել Կլիմայի փոփոխության մասին փարիզյան համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները՝ նշելով, որ այնպիսի կազմակերպությունները, ինչպիսիք են ԱՄՀ-ն եւ Համաշխարհային բանկը, կարեւոր դեր են խաղում կայուն զարգացմանը նպաստող բարեփոխումների խթանման գործում: «Իրական վտանգ կա, որ մենք ապագա սերունդներին միայն խիճ, անապատներ եւ թափոններ կթողնենք»,- նշել է Հռոմի Պապը: