Հուլիսի 2-ին հաղորդվել էր 1980 թ. ծնված Զինա Կիրակոսյանի անհետ կորելու մասին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 4-ին, ժամը 14.30-ին, Զ. Կիրակոսյանը հայտնաբերվել է Կիեւյան կամրջի վրա եւ ներկայացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ նա բացատրություն է տվել, որ հուլիսի 1-ից 4-ը զբոսնել է Երեւան քաղաքի փողոցներում: