Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 17-ին կայացած նիստում քննարկել է Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին կարգը:

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությոնից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարությունը հաստատել է

Հայաստանի Հանրապետության եւ Շվեդիայի Թագավորության կառավարությունների միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին 2008թ. նոյեմբերի 7-ի համաձայնագրի շրջանակում շվեդական կողմից ստացվող դիմումները ՀՀ պետական մարմինների կողմից քննարկելու կարգը: