Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 09:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա եւ Ելփին գյուղերի տարածքում՝ սահմանամերձ հատվածում, այրվում է խոտածածկ տարածք: 

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է մոտ 15 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 17 հրշեջ-փրկարար, 10 զինծառայող, Չիվա եւ Ելփին գյուղերից 5 բնակիչ:

Ժամը 21:10-ին տեղանքի անանցանելության եւ մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Հրդեհն ինքնամարվել է: Տուժածներ չկան: