Հայաստանում գերեզմանատների ու դիակիզարանների խնդիրների կանոնակարգմանն ուղղված հայեցակարգ է մշակվում:
Հայաստանի կառավարությունն իր սեպտեմբերի 17-ին կայացած նիստում հավանություն է տվել «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին" եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին" ՀՀ օրենքների նախագծերին:
ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ դրանցից առաջինի կարգավորման առարկան հուղարկավորությունների կազմակերպման բնագավառի իրավահարաբերություններն են ու պետական վերահսկողության հիմքերի ստեղծումը, իսկ երկրորդը սահմանում է, որ գերեզմանատներն ըստ պատկանելության կարող են լինել միայն պետական եւ համայնքային:



















