ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հյուսիսային Կորեա կատարած այցի ժամանակ այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընին չի փոխանցել բրիտանական երգիչ Էլթոն Ջոնի Rocket Man երգի սկավառակը, հայտնում է NBC News-ը։
Հեռուստաալիքի տվյալներով, Պոմպեոն Կիմ Չեն Ընին հանձնել է միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը։
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերտը հասատտել է այդ տեղեկությունը՝ հայտարարելով, որ Պոմպեոն Կիմ Չեն Ընին է փոխանցել միայն Թրամփի նամակը։





























