Երեւանում արտակարգ պատահար է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 8-ին ժամը 11:35-ի սահմաններում 38-ամյա Մուշեղ Սահակյանն իր վարած Mercedes մակնիշի 49 UV 999 համարանիշի ավտոմեքենայով բախվել է 4-րդ գյուղի ճանապարհին տեղադրված գազատար խողովակին: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Նախնական տեղեկություններով՝ վթարի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան, սակայն բախման հետեւանքով մեքենայում խոշոր հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական խմբեր, ինչպես նաեւ «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցներ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կրակն այնքան ուժեղ է, որ տեսանելի է մի քանի հարյուր մետրից: