Փողոցային մրցարշավորդ Մառա Բաղդասարյանը շաբաթ օրը երեկոյան ձերբակալվել է Մոսկվայի արեւմուտքում առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար։

ՏԱՍՍ-ին Մոսվայի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ շաբաթ օրը՝ Մոսկվայի ժամանակով ժամը մոտ 01։30-ին, Ճանապարհային երթեւեկության անվտանգության պետական տեսչության աշխատակիցները «3-յա Մագիստրալնայա» փողոցում կանգնեցրել են Mercedes մակնիշի ավտոմեքենան, որի վարորդ աղջիկը տեսուչներին չի ներկայացրել իր վարորդական իրավունքը։ «Տվյալների բազայում ստուգելուց հետո պարզվել է, որ քաղաքացին զրկված է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից»,-նշել են գերատեսչությունում։ Իրավապահ մարմինների աղբյուրները պարզաբանել են, որ ձերբակալվածը Մառա Բաղդասարյանն է եղել։

Նրա ավտոմեքենան տեղափոխել են հատուկ կայանատեղի։

Մայրաքաղաքի ոստիկանությունում հավելել են, որ նրա նկատմամբ վարչական իրավախախտման մասին արձանագրություն է կազմվել։