Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից հուլիսի 7-ի ցերեկը Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի, 1965 թ. ծնված Դավիթ Ս.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2002թ. հուլիսի 10-ից հետախուզվում էր Վրաստանի Վակե-Սաբուրտալինսկի ՆԳԲ կողմից Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով /խարդախություն/:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: