Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են համապատասխան ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք: